Աշխարհ

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

1 րոպեի ընթերցում

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Շվեդիան Ուկրաինային կհատկացնի 154 միլիոն դոլար՝ ձմռանն ընդառաջ էներգետիկ կարիքների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի համար 2026 թվականի համար մոտ 1,5 միլիարդ շվեդական կրոն ( 154 միլիոն դոլար) ընդհանուր գումարի նոր աջակցության փաթեթի վերաբերյալ՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու նպատակով», - ասված է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել դաժան ձմռանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում