Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դով Լինչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Մտքեր են փոխանակվել այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրվան, ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև կենսաբազմազանության կրթության վերաբերյալ Գլոբալ գործողությունների ծրագրի ընդունումը և մեկնարկը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի շրջանակներում նախատեսված Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական աջակցությունը կրթությանն ու խաղաղությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին` այս համատեքստում ներկայացնելով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ ԳԱ կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում