Քաղաքականություն

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

2 րոպեի ընթերցում

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ վարչության նիստում քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու հանգամանքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը շեշտել է, որ ՔՊ կուսակցության վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում թեկնածու ընտրելիս կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ նման են։

«Թեկնածուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո լինում են եզրափակիչ ելույթներ ու քվեարկություն։ Կոնկրետ այս դեպքում բոլոր թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, փորձել են ընդգծել իրենց առավելությունները և գրանցվել է հայտնի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ դա սպասելի էր, թե ոչ, սակայն արդյունքից շոյված եմ։ Վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, ով նախագահել է մինչև ժամկետի ավարտը։ Հայկ Կոնջորյանը եղել է խմբակցության շատ լավ ղեկավար։ Մենք նախորդ հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք շատ մեծ և պատասխանատու աշխատանք՝ անցնելով մեծ փորձությունների միջով»,- ասաց Ռուբինյանը։

Նա հավելեց, որ իրենց թիմի մասնակցությամբ և աջակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի նպատակաուղղված են միասին շարունակել աշխատել։

Ռուբինյանը հիշեցրեց, որ ՔՊ վարչության քվեարկությունները փակ են և գաղտնի։

«Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, և դա նորմալ գործընթաց է։ Քաղաքական առումով որոշումը կայացված է»,- ասաց Ռուբինյանը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: Նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնել էր ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում