Եվրոպա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

1 րոպեի ընթերցում

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

Եվրոպայում գրանցվում են ջերմաստիճանի ռեկորդներ, և ծայրահեղ երևույթները սպառնալիք են ներկայացնում մարդկանց առողջության համար՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին նշված է Եվրոպական արհմիությունների ինստիտուտի կողմից ներկայացված զեկույցում։ 

Տվյալ Ինստիտուտը Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործող հետազոտական ​​կենտրոն է, որն իր զեկույցում ներառել է կլիմայի փոփոխության պայմաններում աշխատողների առողջությունը պաշտպանելու առաջարկներ։

Զեկույցի հեղինակներից մեկը շեշտել է, որ վտանգը սահմանափակված չէ միայն մայրցամաքի հարավով։

«Իհարկե, իրավիճակն ամենավատն է հարավում, որովհետև այնտեղ են գրանցվում ամենաշատ վթարները։ Սակայն, միևնույն ժամանակ, նման միջադեպերի ամենամեծ աճը նկատվում է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում։ Հարավում արդեն շոգ է։ Սակայն կենտրոնը և հյուսիսը շատ արագ են հասնում այդ մակարդակին», - ասել է Թեսալիայի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Անդրեաս Ֆլուրիսը։ 

Հաշվետվության համաձայն՝ Եվրոպայում մոտ 130 միլիոն աշխատողներ աշխատավայրում ենթարկվում են ջերմային սթրեսի, ինչի հետևանքով տարեկան գրանցվում է մոտ 277 000 վնասվածք և 230 մահ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում