Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Կիևում իր դեսպանության շենքի տարածքում «Իսկանդեր»-ի հրթիռի ընկնելու դեպքի առնչությամբ

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։  

«Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր»-ի  հրթիռներից մեկն ընկել է  Ադրբեջանի դեսպանատան տարածքում։ Դրա կապակցությամբ դեսպանին նամակ է հանձնվել»,- գրել է գործակալությունը։ 

Նշվել է, որ առաջացած պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է դեսպանատան ցանկապատի մի մասը, վնասել կառույցները, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև զգալի վնաս է հասցրել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության տարածքին:

Նշվել է, որ այս հարձակումը մարդկային զոհերի չի պատճառ դարձել:   

Հիշեցվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումները, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տեղի են ունեցել նաև նախկինում։ Մասնավորապես, նշվել է, որ 2022 թվականի մարտի 10-ին ավիահարվածի հետևանքով Խարկովում գտնվող Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը լուրջ վնաս էր կրել, իսկ ծառայողական մեքենան շարքից դուրս էր եկել ու դարձել ոչ պիտանի օգտագործման համար։ 

Նշվել է նաև, որ 2024 թվականի հունվարի 2-ին «Կինժալ» հրթիռով ռուսական ավիահարվածի հետևանքով դեսպանատան վարչական շենքից մոտավորապես 35 քայլ հեռավորության վրա առաջացել էր մոտ 3 մետր տրամագծով հորան։

2025 թվականի օգոստոսի 28-ին Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա իրականացված ավիահարվածի հետևանքով վնասվել էին դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, դեսպանի նստավայրը, ինչպես նաև լուրջ վնաս էր հասցվել դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքին։

Բացի այդ, 2025 թվականի օգոստոսի 8-ին և 18-ին Օդեսայի մարզում գտնվող SOCAR-ի նավթամբարի վրա տեղի էին ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, որոնց արդյունքում վիրավորվել էին աշխատակիցներ և զգալի վնաս էր հասցվել ենթակառուցվածքներին։ 

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ այս բոլոր փաստերը հարցեր են առաջացնում հրթիռային հարվածների նպատակային բնույթի վերաբերյալ։

Նշվել է նաև, որ ռուսական կողմին նախկինում պաշտոնական նոտաներով տեղեկացվել էր, որ Ուկրաինայում Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելությունների շենքերի կոորդինատները Ռուսաստանին տրամադրվել են դեռևս 2022 թվականի ապրիլին, իսկ ադրբեջանական կողմը ծանուցվել է, որ տրամադրված կոորդինատները հաշվի կառնվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա նման հարձակումները անընդունելի են։ Ադրբեջանը ռուսական կողմից պահանջել է համապատասխան հետաքննություն անցկացնել և մանրամասն բացատրություն ներկայացնել։ 

Ադրբեջան

Ալիևը Զելենսկու հետ զրույցում դատապարտել է ռուսական հարվածը Կիևում Ադրբեջանի դեսպանատանը

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին