Քաղաքականություն

Գործարարների խնդիրների լուծման հարցում ունենք քաղաքական փոխըմբռնում. Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

1 րոպեի ընթերցում

Գործարարների խնդիրների լուծման հարցում ունենք քաղաքական փոխըմբռնում. Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

Հայաստանը ու Վրաստանը շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, որն ուղղված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը և ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման արդյունքները։ 

«Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդմանը և այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, մոտեցումը, և կարծում եմ, որ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում»,– ասել է նախարարը։ 

Միրզոյանը նաև անդրադարձել է գործարար համայնքի կողմից բարձրացված խնդիրներին։

«Բնականաբար, տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում»,-ընդգծել է ԱԳ նախարարը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում