8 միլիարդ դոլարի պարտքով զենք ենք գնել, որովհետև շատ էր պետք ու միանգամից․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է արտաքին պարտքի աճի վերաբերյալ քննադատություններին՝ հայտարարելով, որ պարտքային միջոցների զգալի մասը ուղղվել է Հայաստանի զինված ուժերի համար հրատապ սպառազինության ձեռքբերմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում վարչապետը նշեց, որ անհրաժեշտ էր մեծածավալ գնումներ կատարել հնարավորինս կարճ ժամանակում։

«Մի հատ էլ ասում են՝ 8 միլիարդ պարտքը արտաքին աճել է, ի՞նչ եք արել։ Չգիտե՞ք ինչ ենք արել։ Լավ, չէինք ուզում, դա էլ ասենք՝ զենք ենք գնել։ Պարտքով ենք զենք գնել։ Այո՛, պարտքով ենք զենք գնել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ պատրաստ է ցույց տալ ձեռք բերված սպառազինությունն ու համեմատել այն նախկինների ժամանակ բանակում եղած զինտեխնիկայի հետ։

«Չե՞ք հավատում՝ իրավունք ունեք։ Ասում եմ՝ եկեք տանենք ցույց տանք։ Կարող ենք գնապիտակներն էլ վրայից կպցնենք՝ որը ինչ արժի։ Եկեք տանենք՝ մեր բանակի զենքերն է, ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք, դնենք կողք-կողքի»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ պարտքային միջոցների մի մասը օգտագործվել է COVID-19 համավարակի հաղթահարման նպատակով։

«Չգիտե՞ք, որ կորոնավիրուս է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կորոնավիրուսը հաղթահարի պատերազմի ժամանակ»,- եզրափակեց նա։

 

Հայերեն العربية English Français Русский

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը