Եվրոպա

Ֆրանսիայի Ազգային ժողովը կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝  Ազգային ժողովը, ճնշող մեծամասնությամբ հաստատեց կենսաթոշակային բարեփոխման կասեցումը, որը վերջին ամիսներին երկրում սոցիալական լարվածության գլխավոր պատճառներից մեկն էր։ 

Նոյեմբերի 12-ի երեկոյան կենսաթոշակային բարեփոխման կասեցման օգտին քվեարկել է 255 պատգամավոր, դեմ՝ 146-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Le Figaro թերթը նշում է, որ այդ նախաձեռնությանը գլխավոր աջակցությունը ցուցաբերել են Սոցիալիստական ​​կուսակցության, «Բնապահպաններ», «Ազգային միավորում» կուսակցությունների և Liot կենտրոնամետ խմբի պատգամավորները։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն Ազգային ժողովում անվստահության քվեի ռիսկի նկատառումով առաջարկել էր կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը, որը, մասնավորապես, նախատեսում էր կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում մինչև 64 տարեկան։ Սահմանադրության 49.3 հոդվածի միջոցով իշխանությունների կողմից առաջ մղված այս գործընթացը, որը թույլ է տալիս կառավարության կողմից նախաձեռնված օրենքներն ընդունել՝ շրջանցելով պատգամավորների քվեարկությունը, այժմ կասեցվել է մինչև 2028 թ. հունվար՝ բարեփոխումների նոր ձևաչափ գտնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում