Թուրքիա

Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել

1 րոպեի ընթերցում

Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել

Վրաստանի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում վթարի ենթարկված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել՝ ներառյալ ինքնաթիռի անձնակազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել են գերատեսչությունից։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել էր, որ թուրքական ռազմական ինքնաթիռի հարցը քննարկել է վրացի գործընկերոջ հետ, որը մեկնել է դեպքի վայր։

Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական C130 ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին՝ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվելիս։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում