Արթուր Մարտիրոսյանն ու Բահրամ Թահերին քննարկել են Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմների փոխադարձ ճանաչման գործընթացին առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստան Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական և արդյունավետ զարգացումը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել 2025 թվականի սեպտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ընդունելության և կազմակերպչական աշխատանքի համար։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածություններն էական խթան են լինելու երկու բարեկամ ժողովուրդների միջև կրթամշակութային համագործակցության խորացման և ընդլայնման համար։ Նա հավելել է, որ Իրանում ստորագրված փոխհամագործակցության հուշագրերը կծառայեն որպես ամուր հիմքեր՝ համատեղ կրթական, գիտական և մշակութային նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխադարձ ճանաչման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների և շրջանավարտներին առնչվող հարցեր։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի դրույթները, որոնք ընդլայնում են օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու և օտարերկրացի ուսանողների ներգրավման հնարավորությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերին իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության համար։ Նա նշել է, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում նկատելի առաջընթաց է արձանագրվել երկու երկրների համագործակցության ոլորտներում՝ հատկապես մշակույթի, կրթության և գիտության ուղղություններով։ Թահերիի խոսքով՝ մշակույթի ոլորտում փոխգործակցությունը կարող է ծառայել որպես խթան՝ մյուս ոլորտներում ևս համագործակցության ընդլայնման համար։ Իրանական կողմը նաև հետաքրքրվել է ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրով ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մի շարք ընթացիկ և ապագա նախաձեռնությունների, այդ թվում՝ Հայաստանի հնարավոր մասնակցությանը «Ֆաջր» միջազգային կինոփառատոնին, Հայաստանի ազգային գրադարանում իրանական անկյան հիմնման հնարավորությանը և այլ հարցերի։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում