Գեղամասար-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում արդեն ավարտվել են Հ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գեղամասար-Վարդենիս հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի օգոստոսից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գեղամասար-Վարդենիս ավտոճանապարհի 18,9 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 889 միլիոն 800 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրի իրականացման արդյունքում ֆրեզման միջոցով հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին հին շերտը և տեղադրվել նոր շերտ՝ 142 հազար 800 քմ մակերեսով։ Կատարվել է նաև գծանշում։ 

Ֆրեզված ասֆալտի հումքը տրամադրվել է համայնքի բնակավայրերին՝ երկրորդական նշանակության ճանապարհները, դպրոցների, մանկապարտեզների, հանրային նշանակության այլ կառույցների բակային տարածքները կամ մոտեցնող ճանապարհները նորոգելու նպատակով։

Գեղամասար-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների արդյունքները տեղում մշտադիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ 

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները