Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակցիներին
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կայացել է ՀՀ Ոստիկանության օրվան նվիրված հանդիպում, որի ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար մարզպետի շնորհակալագրով խրախուսվել է ոստիկանության և պարեկային ծառայության 30 աշխատակից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալական խոսք է հղել համակարգի աշխատակիցներին՝ մաղթելով նրանց հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ մասնագիտական աշխատանքում ու անձնական կյանքում։
«Իրականում այս խրախուսանքը մեր կողմից երախտագիտության արտահայտություն է ձեր կատարած ամենօրյա պարտաճանաչ ծառայության, իրականացրած անձնուրաց աշխատանքի դիմաց։ Ուզում եմ հավաստիացնել նաև, որ մեր համագործակցությունն այսուհետ էլ գտնվելու է բարձր մակարդակի վրա»,-նշել է Կարեն Սարգսյանը։