Մարզեր

Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի փորձագետներին

2 րոպեի ընթերցում

Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի փորձագետներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ՄԱԿ-ի փորձագետներ Բրայան Էլիսոնին և Ալեն Մկրտչյանին՝ նրանց հետ քննարկելով մարզում առաջիկա տարիներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ռազմավարության մշակման  ուղղությամբ համագործակցություն ծավալելու հետ կապված հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում հյուրերը նշել են, որ ՄԱԿ-ի գրասենյակի  կողմից առաջիկա 3-5 տարիների համար մշակվում է կարողությունների զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագիր, որը պետք է ունենա ավելի համակարգված ու թիրախավորված բովանդակություն և կարիքների համարժեք գնահատում, որտեղ անհրաժեշտ կլինի Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը։

Կարեն Սարգսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում մարզում իրականացված բազմաբնույթ ծրագրերը և դրանց արդյունքները՝ շեշտելով, որ բոլոր ուղղություններում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությունը բավականաչափ ակտիվ ու արդյունավետ է ստացվել, ու միաժամանակ վստահեցրել, որ  այսուհետ էլ կպահպանվեն և նոր առաջընթաց կգրանցեն այդ ձեռքբերումները։

Մարզպետն առաջարկել է որպես թիրախային կարևոր ուղղություն ավելի շատ կենտրոնանալ սահմանամերձ բնակավայրերում փոքր բիզնեսի աջակցման, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորումն ապահովող ծրագրերի ներգրավման վրա։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում