Մարզեր

Գեղարքունիքում 2025-26 ուստարում դպրոց է հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 640 աշակերտ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2025-26 ուստարում դպրոց է հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 640 աշակերտ

2025-2026 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի դպրոցներ է հաճախում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 640 աշակերտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների թիվը նվազել է 35-ով։  

2024 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական 14 ուսումնական հաստատություններ է գործուղվել 20 ուսուցիչ։ Բացի այդ, մեկ անձ նշանակվել է Շողակաթի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 14 անձ աշխատանքի է ընդունվել մարզի հանրակրթական հաստատություններում այլ հաստիքներով։

ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզ տեղափոխված բնակչության թիվը 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմում է 2834 մարդ, 856 ընտանիք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում