Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վիկտոր համբարձումյան փողոցում արդեն ավարտվում են ճանապարհաշինական աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վիկտոր Համբարձումյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն 102 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է  ճանապարհի 1867 գծամետր ասֆալտապատում, միակողմանի մայթի և ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնե խողովակներով, ինչպես նաև փողոցի կահավորում և գծանշում։ Ճանապարհի երթևեկելի մասը ասֆալտապատվել  է 19 հազար 635,8, միակողմանի մայթը՝ 2507 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի վերջերից, փողոցով անցնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ընդհատվել 2024 թվականին ու վերսկսվել 2025 թվականին։ Առաջիկա օրերի ընթացքում այստեղ կավարտվեն նաև գծանշման աշխատանքները։

Օրերս Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում իրականացված հիմնանորոգման աշխատանքները մշտադիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները