Օրբանը Թրամփի հետ կքննարկի ռուսական նավթից կախվածության և տնտեսական համագործակցության հարցեր

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին բանակցություններ կվարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ. ակնկալվում է, որ երկու առաջնորդները կքննարկեն Հունգարիայի կախվածությունը ռուսական նավթից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հունգարացի պաշտոնյաները հանդիպման նախապատրաստական ​​​​աշխատանքներում նշել են, որ Օրբանը նպատակ ունի քննարկել ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր հանդիպումը և էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից բացառություններ ստանալու հարցը։

Պետական ​​լրատվական MTI գործակալությունը հայտնել է, որ Վաշինգտոն մեկնելու ժամանակ Օրբանն էներգետիկ պատժամիջոցների թեման անվանել է «լուրջ» և նշել, որ «խաղադրույքները բարձր են», չնայած նա չի ակնկալում, որ Թրամփի հետ այս թեմայով բանակցությունները դժվար կլինեն։

Թրամփի հետ հանդիպման մասին Օրբանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ընդամենը մի քանի ժամ, և նախագահ Թրամփի հետ բանակցությունները կսկսվեն։ Մենք քննարկելու բան կունենանք։ Հունգարաամերիկյան հարաբերությունները գտնվում են գագաթնակետում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց ի վեր», - գրել է Օրբանը։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, որն ուղեկցում է վարչապետին պատվիրակության կազմում, նոյեմբերի 6-ին Բուդապեշտում հայտարարել է, որ Վաշինգտոնում կայանալիք հունգարաամերիկյան գագաթնաժողովը կկենտրոնանա երկու հիմնական հարցի՝ Ուկրաինայում խաղաղության ջանքերի առաջխաղացման և տնտեսության ու էներգետիկայի ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման վրա։

ԱՄՆ այցից մեկ շաբաթ առաջ Օրբանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահից կխնդրի ազատել Հունգարիային ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժամիջոցներից։ Բուդապեշտը մշտապես խոչընդոտել է Ռուսաստանի դեմ ԵՄ էներգետիկ պատժամիջոցների խստացումը (2022 թվականին Հունգարիան օգտագործել է իր վետոն՝ «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի շարունակական մատակարարումն ապահովելու համար)։ 

Ռուսական նավթի բաժինը ԵՄ ընդհանուր ներմուծման մեջ 2021 թվականի 26%-ից 2024 թվականին նվազել էր մինչև 3%, սակայն Հունգարիան, ընդհակառակն, իր գնումները 61%-ից ավելացրել էր մինչև 86%։

Euronews-ի փոխանցմամբ՝ ի տարբերություն Օրբանի՝ Վաշինգտոն կատարած նախորդ այցելությունների, որոնք հիմնականում դիվանագիտական ​​էին, սա ունի զգալի տնտեսական նշանակություն։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների ֆոնին սկսել է ավելի քիչ նավթ արտահանել

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան