Միացյալ Նահանգներ

Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների ֆոնին սկսել է ավելի քիչ նավթ արտահանել

1 րոպեի ընթերցում

Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը պատժամիջոցների ֆոնին սկսել է ավելի քիչ նավթ արտահանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը զգալիորեն նվազեցրել է նավթի արտահանումը նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press  գործակալությունը։ 

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանից արտահանումը զգալիորեն կրճատվել է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու վրա՝ շեշտելով հակամարտության հետևանքով մարդկային մեծ զոհերը։ 

Հոկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ՝ դա պատճառաբանելով Մոսկվայի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հանձնառության բացակայությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում