Եվրոպա

Ֆրանսիացին այգում հայտնաբերել է ոսկու ձուլակտորներով գանձ. France Info

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացին այգում հայտնաբերել է ոսկու ձուլակտորներով գանձ. France Info

Լիոնի մերձակայքում գտնվող Նյովիլ սյուր Սոն կոմունայի բնակիչն իր հողամասում հայտնաբերել է ոսկու ձուլակտորներով և մետաղադրամներով գանձ՝ մոտ 700 հազար եվրո ընդհանուր արժողությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը։

Գտածոն բաղկացած է հինգ ոսկե ձուլակտորից և մեծ քանակությամբ ոսկեդրամներից՝ փաթաթված պլաստիկե տոպրակների մեջ։ Ձուլակտորների վրա համարակալման շնորհիվ իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել, որ ոսկին ձուլվել է ոչ ավելի, քան 20 տարի առաջ Լիոնի ձեռնարկություններից մեկում։

Հողամասի նախկին սեփականատերը մահացել է, ուստի անհայտ է մնում, թե ում են ոսկիները պատկանել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում