Ռուսաստանը և Չինաստանը կաշխատեն ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և այլ կազմակերպությունների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն աշխատանքը Մեծ Եվրասիական գործընկերության նախագծերի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակարգման վրա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ասվում է ՌԴ-ի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպման արդյունքների շուրջ համատեղ կոմյունիկեում։

«Կողմերը կշարունակեն աշխատանքը Մեծ Եվրասիական գործընկերության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգընթաց ու համակարգված զարգացումն առաջ մղելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և մյուս տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների միջև երկխոսության ամրապնդման ուղղությամբ», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 3-ին երկօրյա այցով ժամանել է Չինաստան։ Այդ օրը նա Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ մասնակցել է երկու երկրների կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպմանը, ստորագրվել է համատեղ կոմյունիկե և մի շարք այլ փաստաթղթեր։

Ռուսաստան

Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են, որ իրենց հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ