Ռուսաստան

Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են, որ իրենց հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Չինաստանը հայտարարել են, որ իրենց հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

Ռուս-չինական հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ասվում է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների 30-րդ կանոնավոր հանդիպման արդյունքների շուրջ համատեղ կոմյունիկեում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ռուս-չինական հարաբերությունները բլոկային կամ առճակատման բնույթ չեն կրում և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Հավերժ բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության, փոխշահավետության և երկուստեք հաջողության ոգով, միմյանց դիտարկելով որպես գերակա գործընկերներ` կողմերը կշարունակեն ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում և հարկ եղած ձևով արձագանքել արտաքին մարտահրավերներին», - ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են հետագայում ևս նպաստել ավելի արդարացի բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, ինչպես նաև հետևողականորեն փոխադարձ աջակցություն ցուցաբերել միմյանց այն հարցերում, որոնք վերաբերում են հիմնական շահերին և լուրջ մտահոգություններին։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Չինաստանի նրա պաշտոնակից Լի Ցյանը Պեկինում ստորագրել են 15 փաստաթուղթ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում