1 րոպեի ընթերցում
Սեւանից ոռոգման նպատակով ջրթող հանգույցների կապարակնքումից հետո Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՋԿ ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը աշխատանքային այց են կատարել Գեղարքունիքի մարզ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ջրային կոմիտեն։
Կոմիտեի ղեկավար կազմը շրջայց է կատարել ոռոգման մի շարք հատվածներում, մասնավորպես՝ այցելել է Սևան-Հրազդան ջրանցքի գլխամաս, Սևան ՀԷԿ և Գեղամավանի դիտակետ։
Դիտարկվել և քննարկվել են ոռոգման համակարգի տարբեր հատվածներում առկա խնդիրները, նախանշվել են մոնիթորինգային հաջորդ այցերի ուղղությունները։
Կոմիտեն շարունակելու է ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել ոռոգման համակարգերի կառավարելիությունը և նվազեցնել ջրային կորուստները մարզերում։