Սպորտ

Լայն թափով ընթանում են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Լայն թափով ընթանում են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարական աշխատանքները լայն թափով ընթանում են. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իրականցվող աշխատանքները գոհացուցիչ է համարում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին քաղաքապետի առաջին տեղակալն ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն ընթացքում՝ նշելով, որ ըստ որոշ գնահատականների՝ շինարարական աշխատանքներն ավելի քան մեկ ամսով գրաֆիկից առաջ են ընկել: 

«Այս տեմպը պետք է պահպանել: Ինչպես բազմիցս ասել ենք, այս մարզադպրոցի շինարարությունը մեծ կարևորություն ունի, և թե՛ քաղաքապետարանը, թե՛ շինարարները և մնացած բոլոր կողմերը, որոնք ունեն որոշակի գործառույթ, պետք է պատշաճ կերպով իրականացնեն աշխատանքները: Վերահսկողությունը պետք է լինի 24 ժամյա՝ հաշվի առնելով, որ ժամկետները բավականին սուղ են»,- նշեց Փամբուխչյանը: 

Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը ևս հավելեց, որ շինարարական աշխատանքները ընթանում են սահուն կերպով: 

«Եթե 2025 թվականի հատկացված բյուջեի շրջանակում նայենք, նշեմ, որ օգոստոսին արդեն մեկնարկած են եղել շինարարական աշխատանքները, և այս պահին արդեն 32 տոկոսից ավել կատարողական ունենք:

Մասնաշենքերից որոշներում արդեն մեկնարկել են հիմնային աշխատանքները, որոշներում երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատերը շարելու հետ կապված աշխատանքները, իսկ որոշներում էլ արդեն հողային աշխատանքներն ավարտին են մոտենում»,- նշեց Բաբայանը: 

Մարզադպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի վերջին։ Նախատեսվում է, որ նոր համալիրը կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում