Հազարավոր ուլտրա-ուղղափառ հրեաներ փակել են Երուսաղեմի մուտքը՝ բողոքելով բանակ զորակոչվելու դեմ

1 րոպեի ընթերցում

Հազարավոր ուլտրա-ուղղափառ հրեաներ հավաքվել են Երուսաղեմի մուտքի մոտ՝ բողոքելով Իսրայելի պաշտպանության բանակ զորակոչվելու դեմ: Ցուցարարները փակել են քաղաքի մուտքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Երիտասարդ ուլտրա-ուղղափառ հրեաները պլաստիկ շշեր են նետել իսրայելական 12-րդ ալիքի լրագրողի վրա, երբ նա լուսաբանում էր զանգվածային հանրահավաքը։ Ցուցարարներից պաշտպանության համար ոստիկանության պաշտպանությանն են դիմել մի քանի լրագրողներ:

Իսրայելի լրագրողների միությունը հայտարարել է, որ «զբաղվում է Երուսաղեմի մուտքի մոտ ուլտրա-ուղղափառ հրեաների բողոքի ցույցի ժամանակ թղթակիցների և օպերատորների դեմ բռնության մասին հաղորդագրություններով»։

Բողոքի ցույցը սկզբնապես նախատեսված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր տարբեր ուլտրա-ուղղափառ խմբավորումների միջև առկա տարաձայնությունների պատճառով։

2024 թ. հունիսին Իսրայելի Գերագույն դատարանը միաձայն որոշում էր կայացրել զրկել ծայրահեղ ուղղափառ հրեաներին բանակ չզորակոչվելու իրավունքից, որից նրանք մինչ այդ օգտվում էին։

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը