Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Արայիկ Հարությունյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն դինամիկ զարգացող հարաբերությունները. «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են»,- նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ այդ առումով ընդգծելով Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման փաստը: 

Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետևողական աջակցություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, ԵՄ-ի հետ այլ ուղղություններով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հայերեն Français Русский

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը