Սպորտ

Շուրջ 144 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ միջազգային մրցաշարերի մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով

2 րոպեի ընթերցում

Շուրջ 144 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝  միջազգային մրցաշարերի մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով

Հայաստանի մարզական ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքականների լիարժեք մասնակցության, ինչպես նաև մարզական բարձր արդյունքների ապահովման նպատակով մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման համար Կառավարությունը հատկացրել է հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝  վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի պետական բյուջեում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մասնավորապես՝ նախատեսվում է երեք մարզական ֆեդերացիաների տրամադրել  44 միլիոն 801,7 հազար դրամի լրացուցիչ միջոցներ՝ միջազգային առաջնություններին մասնակցության և նախապատրաստական աշխատանքների համար՝

· Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ 26 միլիոն 864,3 հազար դրամ՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցության համար

· Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ 12 միլիոն 717,4 հազար դրամ՝ Սոֆիայում կայանալիք Եվրոբասկետի նախընտրական փուլի համար

· Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային՝ 5 միլիոն 220 հազար դրամ՝ Վրաստանի Թելավի քաղաքում կայանալիք Եվրոպայի Մ18 աղջիկների առաջնությանը մասնակցելու նպատակով

Նախատեսվում է լրացուցիչ 99 միլիոն 178 հազար դրամ հատկացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների տրամադրման համար՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում