Զելենսկին հայտնել է Ուկրաինայի վրա ավելի քան 650 ԱԹՍ-ներով ռուսական հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերն անցնող գիշեր ավելի քան 650 անօդաչուներով հարձակում են իրականացրել երկրի տարբեր ուղղություններով։

«Մեր երկրի շատ շրջաններում շարունակվում են փրկարար գործողությունները նախորդ գիշերվա ռուսաստանի հարձակումից հետո։ Դա բարդ, համակցված հարված էր, թշնամին կիրառել է ավելի քան 650 դրոն և 50-ից ավելի տարբեր տրամաչափի հրթիռներ, այդ թվում և՝ բալիստիկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում գրել է Զելենսկին՝ նշելով, որ թեպետ արձակված հրթիռներից շատերը կարողացել են չեզոքացնել, սակայն որոշները հասել են իրենց թիրախներին։ 

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։

«Տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանց շարքում հինգը երեխաներ են։ Ցավոք, ունենք երկու զոհ»,- հայտարարել է նա։ 

Զելենսկին նշել է, որ հարձակման թիրախում են եղել Վիննիցա, Կիև, Միկոլայիվ, Չերկասի, Պոլտավա, Դնեպր, Չեռնիգով, Սումի, Լվով, Իվանո-Ֆրանկիվսկ քաղաքները։

Ներկայում աշխատանքներ են տարվում հարձակումների հետևանքով խափանված էլեկտրականության և ջրի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։ 

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր հույսն է կապում ԱՄՆ-ի, Եվրոպայի և G7-ի երկրների հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են հավելյալ ճնշումներ Ռուսաստանի վրա։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ