Զելենսկին հայտնել է Ուկրաինայի վրա ավելի քան 650 ԱԹՍ-ներով ռուսական հարձակման մասին
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերն անցնող գիշեր ավելի քան 650 անօդաչուներով հարձակում են իրականացրել երկրի տարբեր ուղղություններով։
«Մեր երկրի շատ շրջաններում շարունակվում են փրկարար գործողությունները նախորդ գիշերվա ռուսաստանի հարձակումից հետո։ Դա բարդ, համակցված հարված էր, թշնամին կիրառել է ավելի քան 650 դրոն և 50-ից ավելի տարբեր տրամաչափի հրթիռներ, այդ թվում և՝ բալիստիկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր էջում գրել է Զելենսկին՝ նշելով, որ թեպետ արձակված հրթիռներից շատերը կարողացել են չեզոքացնել, սակայն որոշները հասել են իրենց թիրախներին։
In many of our regions, emergency and rescue operations are still underway after last night’s Russian attack. It was a complex, combined strike: the enemy used more than 650 drones and over fifty missiles of various types, including ballistic and aeroballistic ones. Many were… pic.twitter.com/UHBzWrUOoY
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 30, 2025
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։
«Տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանց շարքում հինգը երեխաներ են։ Ցավոք, ունենք երկու զոհ»,- հայտարարել է նա։
Զելենսկին նշել է, որ հարձակման թիրախում են եղել Վիննիցա, Կիև, Միկոլայիվ, Չերկասի, Պոլտավա, Դնեպր, Չեռնիգով, Սումի, Լվով, Իվանո-Ֆրանկիվսկ քաղաքները։
Ներկայում աշխատանքներ են տարվում հարձակումների հետևանքով խափանված էլեկտրականության և ջրի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր հույսն է կապում ԱՄՆ-ի, Եվրոպայի և G7-ի երկրների հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են հավելյալ ճնշումներ Ռուսաստանի վրա։