Եվրոպա

Ամերիկյան զորքերն Էստոնիայից չեն հեռանա

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան զորքերն Էստոնիայից չեն հեռանա

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը չեն հեռանա Էստոնիայից։ 

«Սա դրական որոշում է Էստոնիայի համար. Միացյալ Նահանգները մեզ տեղեկացրել է, որ մեր համագործակցությունը կշարունակվի այնպես, ինչպես այսօր։ Ես նաև նրանց ազդանշան եմ ուղարկել, որ մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էստոնիայի հեռուստատեսությանն ասել է Պևկուրը: 

Մեկնաբանելով հոկտեմբերի 29-ինՆԱՏՕ-ի երկրների՝ ԱՄՆ-ից ստացված  հաղորդագրությունն այն մասին, որ ամերիկյան կողմը ծրագրում է կրճատել զորքերի թվաքանակը Եվրոպայի արևելյան թևում՝ Պևկուրն ասել է, որ Միացյալ Նահանգները հասկանում է Էստոնիայում զորքեր պահելու անհրաժեշտությունը։

Պաշտպանության նախարարը նշել է, որ Էստոնիան ապահովելու է ամերիկյան զորքերին վարժանքների համար անհրաժեշտ պայմաններով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում