Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահի անունից տրված ընթրիքին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոբի անունից տրված ընթրիքին՝ ի պատիվ Փարիզի խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Նախագահ Մակրոնի անունից Ելիսեյան պալատում ընթրիք՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։