Քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի ծրագրերի իրագործմանը նախատեսվում է հատկացնել շուրջ 3,1 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեին 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 3,1 մլրդ դրամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմնիտեից՝ մանրամասնելով, որ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է, որ հաստատված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 4 հիմնական միջոցառումների իրականացմանը։ 

Մասնավորապես՝ «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում (տեղայնացում)» միջոցառման շրջանակում 268 մլն դրամ նախատեսվում է ուղղել 20 նորմի մշակմանը՝ ներառյալ ԵՄ նորմերի տեղայնացմանը (մոտարկմանը)։ 1,6 մլրդ դրամ ուղղվելու է քաղաքաշինական 2 ծրագրի իրագործմանը՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի և «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի ճեմուղու կառուցմանը։

Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթներն իրականացնելու նպատակով կոմիտեի պահպանման ծախսերի համար 2026 թվականին նախատեսվում է 1,1 մլրդ դրամ։

Չորրորդը ուղղությունը ներառում է Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման աշխատանքները, որոնց համար 2026 թվականին նախատեսված է 121,4 մլն դրամ:

Թվարկվածներից բացի, Դավիթ Գրիգորյանն անդրադարձել է 2026 թվականի պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ընդգրկված ծախսերին՝ տեղեկացնելով, որ «Շենքերի և շինությունների մատչելիություն և անձնագրավորում» միջոցառման շրջանակում նախատեսվում է մշակել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ 127 մլն դրամ արժեքով, ինչպես նաև մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը՝ 144,5 մլն դրամ արժեքով։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին