Թուրքիա

Էրդողանը հայտարարել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը Թուրքիայում հյուրընկալելու իր պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը Թուրքիայում հյուրընկալելու իր պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը: 

«Այստեղ Թուրքիայի և Ստամբուլի կարևորությունը մեր աշխարհայացքում կրկին ակնհայտ դարձավ։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։Ես կցանկանայի տեսնել (խմբ. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի) հանդիպումը Բուդապեշտում: Մենք կարծում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար է այս հակամարտությանը վերջ դնելու համար: Մենք հենց սկզբից պաշտպանել ենք սա, աշխատել ենք դրա վրա և հայտարարել, որ արդար աշխարհը հնարավոր է»,-հայտարարել է Էրդողանը:  

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան լավ հարաբերություններ է հաստատել հակամարտության երկու կողմերի հետ։ 

«Սա մեզ առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, և մենք վճռական ենք», - նշել է նա։ 

Ավելի վաղ նախատեսվում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպում կազմակերպել Բուդապեշտում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է հանդիպումը, քանի որ չի տեսնում Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու հարցում։ ԱՄՆ նախագահը նաև խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նավթագազային ընկերությունների դեմ։ 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում