ԱՄՆ-ն G7-ից ակնկալում է Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացում. Բեսենթ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ԵՄ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Մեծ յոթնյակի երկրները մեծացնեն Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումների բովանդակության մասին հաղորդագրություններ է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ 

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլի հետ հանդիպման ժամանակ Բեսենթն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը Եվրոպայից ակնկալում է «Ռուսաստանի վրա G7-ի ճնշման ակտիվ ուժեղացում»։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Եվրամիության կողմից նախատեսվող աջակցությունն Ուկրաինային։ 

Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ «Եվրոպան կգլխավորի Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացումը G7-ի համակարգված ջանքերի միջոցով», ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզի և Եվրամիության տնտեսության ու արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ հանդիպումների ժամանակ։ 

Կանադայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ հանդիպման ընթացքում նա նույնպես ընդգծել է, որ վարչակազմն ակնկալում է, որ «Կանադան Եվրոպայի և Միացյալ Թագավորության հետ միասին կուժեղացնի Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը G7-ի համակարգված ջանքերի միջոցով»։

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26