Թուրքիա

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ, Կատար և Օման

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ, Կատար և Օման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ, Կատար և Օման:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

«Այցելությունների ընթացքում նախատեսվում է համապարփակ կերպով վերանայել վերոնշյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունները և քննարկել առկա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Նախատեսվում են նաև խորհրդակցություններ միջազգային հարցերի, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Բուրհանեթթին Դուրանը։  

Դուրանը հավելել է, որ այցերի շրջանակներում կստորագրվեն մի շարք համաձայնագրեր, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների իրավական շրջանակը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում