Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակելով տեսանյութ։ 

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցել է Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությանը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել
է իր խոսքն ու օրհնությունը բոլոր ներկաներին։

Հայերեն العربية English Español ქართული Русский 中文