Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

4 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն ծառայողներին և աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ պետության կողմից որդեգրված քաղաքականությունը լավագույն կերպով իրականացնելու, օրինականությունը ամրապնդելու, Քրեակատարողական ծառայողի և պետության դերը բարձր պահելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծովինար Թադևոսյանն իր ուղերձում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակի առթիվ: Այս օրը բոլորիս համար առանձնահատուկ նշանակություն ունի. այն ոչ միայն առիթ է՝ հիշելու և վերագնահատելու ծառայության անցած ուղին, այլև ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու ձեր ներդրումն ու նվիրումը: 

Ձեր կատարած աշխատանքը հատուկ տեղ ունի պետական ծառայության համակարգում, այն պահանջում է ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն, այլև ամուր կամք, համբերություն և մարդասիրություն: Դուք ամեն օր իրականացնում եք պատասխանատու և բարդ առաքելություն՝ ապահովելով օրենքի գերակայությունը՝ միաժամանակ ստեղծելով նախադրյալներ ազատազրկված անձանց վերասոցիալականացման համար: Այդ աշխատանքը պատշաճ իրականացնելու ճանապարհին բոլորիս ցանկանում եմ ուժ, տոկունություն, համբերատարություն, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ինքներս մեզ վրա մշտապես աշխատելու և բացասական կողմերը շտկելու պատրաստակամություն և իմաստություն: 

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին և աշխատակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ պետության կողմից որդեգրված քաղաքականությունը լավագույն կերպով իրականացնելու, օրինականությունը ամրապնդելու, Քրեակատարողական ծառայողի և պետության դերը բարձր պահելու համար: 

Հաշվի առնելով ծառայության բոլոր ռիսկերը, մարտահրավերները և բարդությունները՝ Ձեր կատարած աշխատանքն իրոք որ անձնվեր և անձնուրաց է։ Մենք միասին պետք է հասնենք այն իրականությանը, որ ձեզ պես պետականամետ, ազնիվ, բարեվարք ծառայողները և աշխատակիցներն այս համակարգում լինեն օրակարգ թելադրող, մշակույթ ստեղծող և օրինակ մյուսների համար։ Ձեր բոլորի նվիրված աշխատանքի արդյունքում է, որ մենք այսօր կարող ենք խոսել մեր ձեռքբերումների, դրական փոփոխությունների և հաջողությունների մասին։ 

Բայց, բացի հաջողություններ արձանագրելուց և դրանցով մոտիվացվելուց, մենք պետք է լինենք մեր ամենամեծ քննադատը, բարձրաձայնենք և առերեսվենք մեր խնդիրների հետ, որը միակ ճանապարհն է՝ դրանք գիտակցելու և լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։ 

Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել նաև Քրեակատարողական նախկին ծառայողներին, որոնք իրենց կարևոր ներդրումն են ունեցել համակարգի կայացման և զարգացման գործում։

Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, առողջությունը և բարօրությունը, իսկ մեր հայրենիքում՝ խաղաղությունը, կայուն զարգացումն ու անսասան պետականությունը:

Շնորհավոր տոնդ, Քրեակատարողական ծառայո՛ղ»:

Հայերեն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին