Եվրոպա

Ֆրանսիայի խորհրդարանում մերժվել է Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի խորհրդարանում մերժվել է Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը մերժել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուին անվստահություն հայտնելու բանաձևը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ձախակողմյան La France Insoumise (թարգմանաբար՝ «Անկոտրում Ֆրանսիա») կուսակցության կողմից Լեկոռնյուի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձևի անցկացման համար հարկավոր 289 ձայներից հնարավոր է եղել ստանալ միայն 271-ը։

Այդպիսով, Լեկոռնյուն կարողացել է հաղթահարել անվստահություն հայտնելու նպատակով խորհրդարանում նախատեսված երկու քվեարկություններից առաջինը։ Երկրորդ քվեարկությունը տեղի կունենա առաջիկա մեկ ժամվա ընթացքում։ Դրա նախաձեռնողը ծայրահեղ աջակողմյան Rassemblement national (թարգմանաբար՝ Ազգային ճակատ) կուսակցությունն է։ 

Ակնկալվում է, որ անվստահության երկրորդ քվեարկությունը ևս կտապալվի։ Պատճառը Լեկոռնյուի առաջարկն է՝ հետաձգել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականի նախագահական ընտրությունները։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում