Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման կասեցումն անհանգստություն է առաջացրել Եվրահանձնաժողովում

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հոկտեմբերի 15-ին Ֆրանսիային փոխանցել է, որ կենսաթոշակային բարեփոխման կասեցումը լուրջ հետևանքներ կունենա բյուջեի համար, ուստի կարևոր է միջոցներ ձեռնարկել Փարիզի կողմից իր պարտավորությունները պետական ​​ֆինանսների բնագավառում կատարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Le Figaro-ն։

«Մենք ուշադիր հետևում ենք բյուջետային քննարկումներին, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխման կասեցմանը, քանի որ դա զգալի բյուջետային հետևանքներ է ունենալու», - ասել է տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Վալդիս Դոմբրովսկիսը Վաշինգտոնում, որտեղ նա գտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների նստաշրջանի և G7-ի երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցության նպատակով։

Նրա խոսքով, կարևոր է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Ֆրանսիայի կողմից բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ պարտավորությունները կատարելու համար։ Եվրահանձնաժողովն առաջիկայում Փարիզից ակնկալում է «համալիր առաջարկներ», որպեսզի ի վիճակի լինի պատշաճ գնահատում ​​անցկացնել, մասնավորապես, պահպանել բյուջետային քաղաքականությունը՝ նպատակ ունենալով բյուջեի դեֆիցիտը միջնաժամկետ հեռանկարում կրճատել մինչև 3%։

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը