Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման կասեցումն անհանգստություն է առաջացրել Եվրահանձնաժողովում
2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հոկտեմբերի 15-ին Ֆրանսիային փոխանցել է, որ կենսաթոշակային բարեփոխման կասեցումը լուրջ հետևանքներ կունենա բյուջեի համար, ուստի կարևոր է միջոցներ ձեռնարկել Փարիզի կողմից իր պարտավորությունները պետական ֆինանսների բնագավառում կատարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Le Figaro-ն։
«Մենք ուշադիր հետևում ենք բյուջետային քննարկումներին, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխման կասեցմանը, քանի որ դա զգալի բյուջետային հետևանքներ է ունենալու», - ասել է տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Վալդիս Դոմբրովսկիսը Վաշինգտոնում, որտեղ նա գտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների նստաշրջանի և G7-ի երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցության նպատակով։
Նրա խոսքով, կարևոր է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Ֆրանսիայի կողմից բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ պարտավորությունները կատարելու համար։ Եվրահանձնաժողովն առաջիկայում Փարիզից ակնկալում է «համալիր առաջարկներ», որպեսզի ի վիճակի լինի պատշաճ գնահատում անցկացնել, մասնավորապես, պահպանել բյուջետային քաղաքականությունը՝ նպատակ ունենալով բյուջեի դեֆիցիտը միջնաժամկետ հեռանկարում կրճատել մինչև 3%։