Մարզեր

ԵՄ դիտորդները Կապան համայնքի Օխտար գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության գործունեությունն ու նպատակները

2 րոպեի ընթերցում

ԵՄ դիտորդները Կապան համայնքի Օխտար գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության գործունեությունն ու նպատակները

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղ, որտեղ աշակերտներին են ներկայացրել առաքելության գործունեությունն ու նպատակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Ուրախ ենք այցելել Կապան համայնքի Օխտար գյուղի դպրոց և ներկայացնել Եվրոպական միության առաքելության գործունեությունն ու մանդատը։ Մեր թիմը աշակերտներին և նրանց ծնողներին ծանոթացրեց առաքելության ամենօրյա աշխատանքին և ընդհանուր նպատակներին»,-ասված է առաքելության գրառման մեջ։

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։  2025 թվականի հունվարին Եմ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է  նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։   

2025 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ առաքելությունը 6000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում