Արտասահմանում ապրող ներդրողները կկարողանան ՀՀ-ում գույք գնել հիփոթեքով՝ հեռավար եղանակով. նախագիծ

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիները, այդ թվում՝ արտասահմանում գտնվող ներդրողները, կկարողանան Հայաստանի Հանրապետությունում գույք ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առանց նոտարական վավերացման և առանց ֆիզիկապես ներկա լինելու։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

Թովմասյանը ներկայացրեց, որ փոփոխությունները վերաբերում են այն եռակողմ պայմանագրերին, որոնց կողմերն են բանկը կամ վարկ տրամադրող կազմակերպությունը, գնորդը և վաճառողը։

«Այս փոփոխությամբ սահմանվում է հնարավորություն, որ նման պայմանագրերը իրավունքի պետական գրանցման ներկայացվեն առանց նոտարական վավերացման։ Բանկը՝ որպես հիփոթեքային վարկ տրամադրող, կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե՝ էլեկտրոնային եղանակով»,-նշեց նա։

Թովմասյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է երկու հիմնական նպատակի․ գործընթացների պարզեցում և ծախսերի նվազեցում, քանի որ քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա նոտարական հաստատման և լիազորագրերի տրամադրման։ Երկրորդ նպատակն անշարժ գույքի շուկայի զարգացումն է, որը հնարավոր կդարձնի ներդրումներ անել Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ նույնիսկ արտասահմանում գտնվելու դեպքում։ 

«Եթե արտասահմանում ապրող մարդը ցանկանում է ներդրում կատարել և գնել գույք հիփոթեքային վարկավորմամբ, նա կարող է առուծախի պայմանագիրը ստորագրել հեռավար եղանակով՝ առանց Հայաստան այցելելու։ Բանկը էլեկտրոնային եղանակով կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե, որը կդառնա իրավունքի պետական գրանցման հիմք»,-ընդգծեց կոմիտեի ղեկավարը։ 

Նա հավելեց, որ քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու՝ օգտվե՞լ նոր թվային մեխանիզմից, թե՞ պահպանել նոտարական վավերացման ավանդական եղանակը։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը կսահմանի նաև պայմանագրի միասնական ձևանմուշ, որով կիրականացվի այդ գործարքների գրանցումը։

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում