Աշխարհ

ՆԱՏՕ-ն կարող է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական մատակարարումների մասին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կարող է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական մատակարարումների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ակնկալում է, որ պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով դաշինքի երկրները նոր հայտարարություններ կանեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՊՆ ղեկավարների նիստի մեկնարկից առաջ:

«Մենք կքննարկենք նոր նախաձեռնությունը, որը գործի է դրվել օգոստոսին Եվրոպայի կողմից ամերիկյան մահաբեր և ոչ մահաբեր զենք գնելու համար Ուկրաինային օգնելու նպատակով։ Մենք արդեն ունենք 2 միլիարդ եվրոյի պարտավորություններ. այսօր սպասում եմ նոր հայտարարությունների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանությանը վերաբերող ամեն ինչի», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում