Բարձր տեխնոլոգիաներ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ժան–Շառլ Սամուելյանին և Նուբար Աֆեյանին

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ժան–Շառլ Սամուելյանին և Նուբար Աֆեյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական ALAN թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանին և Flagship Pionerring ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Կառավարությունն աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։ 

Ժան-Շառլ Սամուելյանը ներկայացրել է ALAN թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։ 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումն ու ծառայությունների արդյունավետության բարձրացումը։ 

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել երկխոսությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում