Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության քաղաքականությունն է՝ աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, դրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ ու այդ գործընթացները կառավարելու կարողությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում: 

Փաշինյանը կարևորեց գագաթնաժողովը և նման միջոցառումները՝ նաև տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով: 

«Ինչպես աշխարհում, անպես էլ Հայաստանում տեխոնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլն է: Տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում տեխնոլոգիաների նկատմամբ և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»,-ասաց վարչապետը: 

Վարչապետի խոսքով՝ տեխնոլոգիա երևույթը մշտապես ուղեկցում է քաղաքակրթությանը, տեխնոլոգիաների զարգացումն անընդհատ գործընթաց է: Նա նշեց՝ այսօր արդեն գործ ունենք արհեստական բանականության հետ: 

«Բայց դեռ այն ժամանակ, երբ մարդիկ սովորում էին, օրինակ, բուսաբուծություն, դա ևս տեխնոլոգիա էր: Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը՝ հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել, որովհետև ի հայտ է գալիս ինտենսիվ գյուղատնտեսությունը: 

Տեխնոլոգիաները եղել են, կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց: Չնայած ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ: Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ»,-նկատեց Փաշինյանը:

Նա ընդունեց այն փաստը, որ այսօրվա տեխնոլոգիաները կարող են մարդուն կախվածության մեջ գցել: Մեկտեղ նկատեց՝ դրանք, սակայն, առաջին տեխնոլոգիան չեն, որ մարդուն կարող են կախվածության մեջ գցել: Նա բերեց դեղագործության օրինակը: 

«Դա cutting edge տեխնոլոգիա էր, որը իր հետ բերեց նաև այլ մարտահրավերներ: Եվ այդ մարտահրավերները մինչև այսօր ոչ միայն առկա են, այլ նաև ծավալվում են ամբողջ թափով: Բայց որևէ մեկի մտքով չի անցնում ուղղակի անջատիչն անջատել և դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել»,-ասաց վարչապետը: 

Փաշինյանը 100-տոկոսանոց ճշմարտություն է համարում այն միտքը, որ արհեստական բանականությունը և, ընդհանրապես, տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են ՀՀ ապագան: Նրա վստահեցմամբ՝ դա այդպես է աշխարհի բոլոր երկրներում:

«Կառավարության տեսակետից ձևակերպումը հետևյալն է՝ ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, դրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ և այդ պրոցեսները կառավարելու կարողությամբ: Ակնհայտ է՝ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը»,-ասաց վարչապետը: 

Նա պարզաբանեց, թե որոնք են գործիքները, որոնցով Կառավարությունն աջակցում է տեխնոլոգիաների զարգացմանը: Փաշինյանը հիշատակեց առաջին 3 քայլերը, որոնցով պատկերացնում են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված աջակցությունը: 

«Առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է: Հաջորդ քայլերը թվարկելով՝ կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները»,-նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ ու քաղաքականություններ մշակելու և ունենալու համար անհրաժեշտ է կրկին կրթություն, իսկ լավ կրթական համակարգ ունենալու համար էլ անհրաժեշտ է լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ ու կարգավորումներ:

Նա ընդգծեց՝ աշխատանք ունենալ-չունենալու, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցի պատասխանն է կրթությունը: 

Հայերեն العربية English Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը