Սփյուռք

Ռումինիայում նշում են Հայերենի օրը

2 րոպեի ընթերցում

Ռումինիայում նշում են Հայերենի օրը

Ռումինիայում հոկտեմբերի 12-ին  նշվում է Հայերենի օրը, որով հարգանքի տուրք է մատուցվում Ռումինիայի հայ համայնքի հարուստ ժառանգությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Այսօր Ռումինիայում մենք նշում ենք Հայերենի օրը՝ հարգանքի տուրք մատուցելով Ռումինիայի հայ համայնքի հարուստ ժառանգությանը: Լեզուն ավելին է, քան հաղորդակցման միջոց և ընդգրկում է ոչ միայն պատմությունն ու ժառանգությունը: Լեզուները ազգային ինքնության հիմնական ցուցիչներն են: Ավելին՝ «լեզուները ազգերի տոհմածառն են» (Սեմյուել Ջոնսոն): Այսօր մենք Ռումինիայի հայ համայնքի հետ միասին մեծարում ենք եզակի այբուբենը, հին գրական ավանդույթը և ինքնության հզոր խորհրդանիշը»,-ասված է երկրի ԱԳՆ-ի գրառման մեջ, որը եզրափակվում է «Մեր լեզուն մեր ինքնությունն է» գրությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում