Երևան

«Հայհիդրոմետ»-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ

2 րոպեի ընթերցում

«Հայհիդրոմետ»-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ

Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը: 

Ներկայում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։

Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն:

«Մինչև այդ խնդրում եմ հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,-նշել է նախարարը: 

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։ 

Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ Ժամը 17։00-ի դրությամբ  օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։ Օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում