Հայաստան

Առողջապահության նախարարությունն աղտոտված օդից պաշտպանվելու խորհուրդներ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունն աղտոտված օդից պաշտպանվելու խորհուրդներ է ներկայացրել

Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել են Առողջապահության նախարարությունից՝ տալով պաշտպանվելու խորհուրդներ:  Առողջապահության նախարարությունը իրազեկմամբ հանդես է եկել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի պատճառով Երևանում օդի որակի հետ կապված խնդրի համատեքստում։ 

Առողջապահության նախարարությունը մանրամասնել է, որ օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

·  Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)

·  Սրտանոթային խնդիրների սրացում

·  Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն

·   Գլխացավեր, հոգնածություն

·   Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։ 

Նախարությունը նաև ներկայացրել է, թե ինչպես է պետք պաշտպանվել. 

·  Մնացե՛ք փակ տարածքում

·  Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է

·  Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)

·   Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում

·  Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին

·  Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը

·  Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար

·  Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին

·  Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում