Կարկտահարության հետևանքով 2025 թվականին Շիրակի մարզում վնասվել է շուրջ 4215 հա գյուղատնտեսական ցանքատարածություն

3 րոպեի ընթերցում

Կարկտահարության հետևանքով 2025 թվականին Շիրակի մարզում  վնասվել է շուրջ 4215 հա գյուղատնտեսական ցանքատարածություն, Ախուրյանում՝ 4009 հա, Արթիկում՝ 144 հա, Անիում՝ 62 հա։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2024-2025 թվականներին կարկուտի հետևանքով 40-100 տոկոս տուժած հողօգտագործողներին տրամադրվելու է մասնակի փոխհատուցում։ 

«Շահառուները փոխհատուցում ստանալու նպատակով պետք է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ դիմեն համայնքի ղեկավարին։ Փոխհատուցում տրամադրվում է այն շահառուներին, որոնց ցանքատարածությունները ընդգրկված չեն 2024 և 2025 թվականներին իրականացված «Բուսաբուծության աջակցության» ծրագրերում» ,-նշեց Ռոման Համայակյանը: 

Անդրադառնալով աշնանացանին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ կատարվել է  11144 հա հացահատիկի աշնանացան։

Գարնանացան հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 22837 հա, իսկ կարտոֆիլի ցանքատարածությունները՝ 3503  հա: Պայմանավորված ՀՀ Կառավարության «Բուսաբուծության աջակցության» ծրագրով՝ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններն այս տարի շուրջ 2500  հեկտարով ավելացել են: 

«Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում համայնքներում 1987 շահառուի կողմից իրականացվել է շուրջ  9546 հա ցանք, որի համար փոխհատուցվող գումարը կազմել է շուրջ 685  մլն 248  հազար դրամ: 

«Նախորդ տարվա համեմատ ունենք բերքատվության բարձրացում: Այս տարի 1 հա կանխատեսվող միջին բերքը աշնանացան ցորենի 30 ցենտներ է,  գարնանացան գարին՝ 28, հատիկաընդեղենը՝ 18, կարտոֆիլը՝ 200, իսկ բանջարեղենը՝ 220 ցենտներ: «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակում  2025 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 1888 կովի արհեստական սերմնավորման միջոցառում, իսկ «Մեղվաբուծության զարգացման փորձնական» ծրագրի շրջանակում 6 շահառուի տրամադրվել է 1.8 մլն ՀՀ դրամի չափով փոխհատուցում՝ 89 մեղվափեթակի (մեղվաընտանիքներով) ձեռք բերման նպատակով»,-տեղեկացրեց Ռոման Համայակյանը՝ հավելելով որ 11595 հա-ի վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզին անհատույց տրամադրվել է 927 լիտր թունանյութ: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում