ՀՀ ՆԳ փոխնախարարն ու Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները քննարկել են կամավորական ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արմեն Ղազարյանն իր խոսքում կարևորելով հայ-ֆրանսիական ակտիվ գործընկերությունը՝ հույս է հայտնել, որ ՆԳ նախարարության և ենթակա մարմինների, մասնավորապես՝ Փրկարար ծառայության հետ համատեղ նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն։

Դեսպանատան առաջին խորհրդական Ժուլի Ֆորը ընդգծել է, որ Ֆրանսիան հետաքրքրված է Փրկարար ծառայությունում կամավորական ջոկատների ստեղծման նախագծի իրականացմամբ, ինչը թույլ կտա զարգացնել ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման կարողությունները, իրականացնել ռիսկերի ու կարիքների գնահատում և կատարելագործել քաղաքացիական պաշտպանության ոլորտը։

Արմեն Ղազարյանը կարևորելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունը՝ նշել է, որ ՆԳ նախարարության համար առաջնահերթություն է, որ նախագծում ներառված լինի նաև այս ոլորտում թվային գործիքակազմերի ներդրումը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել նաև կամավորներին ներգրավելու, վերապատրաստելու, մոտիվացնելու և կամավորական փրկարարական ցանցը գործարկելու մեխանիզմները։

Նախագիծն իրագործելու համատեքստում կարևորվել է եվրոպական գործընկերների և Ավստրիական Կարմիր խաչի հետ ակտիվ համագործակցությունը:
Քննարկվել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու ուղղությամբ մի շարք հարցեր:

Հայերեն Español Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար