Ծովակում մեկնարկել է «Վարդենիսի համայնքապետի գավաթ -2025» մինի ֆուտբոլի մեծահասակների մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում մեկնարկել է «Վարդենիսի համայնքապետի գավաթ֊ -2025» մինի ֆուտբոլի մեծահասակների ամենամյա մրցաշարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարի Ա և Բ ենթախմբերում ընդգրկված են 9 թիմեր։ 1-ին մրցափուլի խաղերն  անցել են դիտարժան պայքարում։ 

1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 200 հազար ,  2-րդ տեղ գրաված թիմը՝ 150 հազար,  3-րդ տեղ գրաված թիմը՝ 100 հազար դրամ գումարով։ 

Հաղթող թիմերին կշնորհվեն պատվոգրեր, մեդալներ և անվանական հուշանվերներ։

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը սպորտային մարզահագուստներ է նվիրել բոլոր թիմերի մարզիկներին։ 

«Այս մրցաշարի գլխավոր նպատակը Վարդենիս համայնքում առողջ ապրելակերպի արմատավորումն է և ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության ավելացումը, երիտասարդների ու մեծահասակների համար արդյունավետ ժամանցի կազմակերպումը։ Բնակիչները սիրով են հետևում մրցաշարին»,- նշեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն