Թրամփն ու Էրդողանը քննարկել են F-35-երի վաճառքին և ռուսական նավթին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահին ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ նրան գնել ամերիկյան F-35 ինքնաթիռներ, սակայն ասել է՝ ցանկանում է, որ Անկարան դադարեցնի ռուսական նավթի գնումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

6 տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Սպիտակ տուն տեղի է ունենում մի ​​ժամանակ, երբ Անկարան ձգտում է օգտվել ԱՄՆ վարչակազմի ցանկությունից՝ կնքել գործարքներ թանկարժեք զենքի և առևտրային համաձայնագրերի դիմաց։

«Ես կցանկանայի, որ նա դադարեցներ Ռուսաստանից նավթ գնելը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է այդ վայրագությունը Ուկրաինայի դեմ», - ասել է Թրամփը: 

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք նա պատրաստ է գործարք կնքել Թուրքիային F-35-ներ մատակարարելու համար՝ Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ նա հաջողությամբ կկարողանա գնել այն, ինչ ցանկանում է»։ 

Թրամփը նաև ասել է, որ կարող է շատ շուտով վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Նա հավելել է՝ եթե իրենց հանդիպումը լավ անցնի, ապա դա կլինի գրեթե անմիջապես:

 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին